Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն հանդիպել

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանը արտերկրում հանդիպում չեն ունեցել: Այս մասին ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ հերքելով նախագահների` մամուլում տարածված հանդիպման մասին լուրերը:

«Այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չեն հանդիպել, այդ լուրերի ի հայտ գալու պահին էլ Ռոբերտ Քոչարյանը Կանադայում էր: Թերևս, կարող էի բավարարվել այս կարճ պատասխանով, բայց կուզենայի մի հրետորական հարց տալ. իսկ ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Երևանը թողած, հանդիպեն արտասահմանում»,- ՍիվիլՆեթին ասաց Սողոմոնյանը: