Վրաստանը երբեք չի վերադառնա ԱՊՀ կազմ. Փանջիկիձե

Վրաստանը երբեք չի վերադառնա ԱՊՀ կազմ, և նման բոլոր առաջարկները անհիմն են: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, հաղորդում է GHN-ը:

«Մենք ԱՊՀ վերադառնալու մասին որևէ պաշտոնական առաջարկ չենք ստացել, և ես կարծում եմ, որ այնտեղ լավ են հասկանում նման որոշման անհնարինությունը: Վրաստանը մտադիր է միայն անդամացել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին», -ասել է Փանջիկիձեն:

Նրա խոսքով՝ երկրի ռազմավարությունն ուղղված է միայն այդ միավորումները և ԱՊՀ-ին անդամակցության որևէ խոսք չկա:

Նշենք, որ օրեր առաջ ԱՊՀ գործադիր հանձնաժողովում հայտարարել էին Վրաստանի՝ դաշինք վերադարձի պատրաստակամության մասին:

Մեկնաբանել