Պետր Չեխ. Չելսիի պաշտպանությունը սարսափելի է գործում

«Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխը խիստ քննադատության է ենթարկել իր թիմի պաշտպանությանը:

«Պաշտպանությունը վերջին խաղերում սարսափելի է գործում: Ինձ ուղղակի թողնում են մրցակիցների բարեգթությանը: Մեզ կարևոր խաղ է սպասվում «Յուվենտուսի» դեմ, այդ պատճառով էլ այս ամենն ինձ կրկնակի է անհանգստացնում»,-Daily Mail-ի հետ զրույցում նշել է չեխ դարպասապահը:

Նշվում է, որ Չեխը հատկապես դժգոհ է բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսի գործողություններից, ում հետ արդեն վիճաբանություն է ունեցել: