Երեկոյան ժամերին չաշխատելու համար 8 երթուղի սպասարկող կազմակերպություն է տուգանվել

Երեկոյան ժամերին ուղևորների սպասարկումը ոչ պատշաճ իրականացնելու և հաստատված չվացուցակները խախտելու համար նախորդ շաբաթ թվով 8 երթուղիներ սպասարկող կազմակերպություններ ենթարկվել են վարչական տույժի: Այս մասին զեկուցվել է այսօր` Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը, նշել է, որ պետք է ուժեղացնել հսկողությունը և ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել երեկոյան ժամերի սպասարկումը:

Հանձնարարվել է նաև, որպեսզի երթուղիները սպասարկող ընկերությունները հնարավորին սեղմ ժամկետում շարժակազմերն ապահովեն ձմեռային անվադողերով:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Զուգահեռաբար բնակչությանն իրազեկվում է փոփոխվող երթուղիների համարների մասին: Շարունակվում է նաև ամենօրյա հսկողությունը` հասարակական տրանսպորտի սպասարկման որակի բարելավման` այդ թվում սանիտարական պատշաճ տեսքի ապահովման, չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման, կանգառագոտիների նպատակային օգտագործման ուղղությամբ:

Մեկնաբանել