Իրանի նախագահի մամուլի հարցերով խորհրդականն արդարացվել է

Իրանի նախագահի մամուլի հարցերով խորհրդական, IRNA տեղեկատվական պետական գործակալության նախկին տնօրեն Ալի Ակբար Ջավանֆեքրը իրեն ներկայացված մեղադրանքներում անմեղ է ճանաչվել և արդարացվել է, սակայն դեռևս բանտում է գտնվում: Այս մասին ISNA գործակալության հետ զրույցում տեղեկացրել է Ջավանֆեքրի փաստաբան Գահրաման Շոջաին: Ըստ նրա՝ դեռևս հստակ չէ՝ իր պաշտպանյալը երբ կլինի ազատության մեջ:

Ջավանֆեքրը ձերբակալվել էր սեպտեմբերի 26-ին: Նա մեղադրվում էր իսլամական նորմերին և մարդկային արժեքներին հակասող նյութերի հրապարակման, ինչպես նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին վիրավորելու մեջ:

Մեկնաբանել