Անկարայի «Ժամանակակից արվեստների թանգարանում» բացվել է թուրք լուսանկարիչ Ալի Սալթանի «Գետի այն կողմը» խորագրով ցուցահանդեսը, հաղորդում է Radikal թերթը:
Ցուցահանդեսում ներկայացված են համայնապատկերներ, որոնցում Ախուրյան գետի երկու հակադիր ափերից երևում են հայկական Բագարան և թուրքական Հաքըշլաք գյուղերը: Թուրք լուսանկարչի խոսքով` իր աշխատանքը փորձ է` օժանդակելու հայերի և թուրքերի միջև ընդհանուր լեզու գտնելուն:
Անկարայից հետո նախատեսվում է ցուցահանդեսը ներկայացնել նաև Երևանում, Գյումրիում, Կարսում, Ստամբուլում և Դիարբեքիրում: