Էրդողանը չի վստահում ՄԱԿ-ին

Միավորված ազգերի կազմակերպությանը չեմ վստահում. Անվտանգության խորհրդի մշտական անդամների թվում մուսուլմանական որևէ երկիր չկա, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Milliyet-ը:

Ըստ թերթի` Էրդողանն այսպիսի հայտարարություն է արել Ստամբուլում կազմակերպված Եվրասիական իսլամական խորհրդի բացման նիստում: «Կա՞ արդյոք ՄԱԿ-ի մի որոշում, որ մեր օգտին է և կա՞ արդյոք մի որոշում, որն Իսրայելի դեմ է»,- հարցրել է Թուրքիայի վարչապետը խորհրդի մասնակիցներին:

Էրդողանը քննադատել է արևմտյան պետություններին` նշելով, որ նրանք չեն արձագանքում Իսրայելի գործողություններին: Միաժամանակ` նա Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն: