Արթուր Աբրահամ. Միշտ պատրաստ եմ ցանկացածի հետ մենամարտել

Sportbox-ը հարցազրույց է վերցրել Արթուր Աբրահամից, որում հայազգի բռնցքամարտիկը խոսել է Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտի մասին, կիսվել իր մանկության հիշողություններով և պատմել դեկտեմբերին ֆրանսիացի Մեխդի Բուադլայի հետ կայանալիք մենամարտի մասին։

-Արթուր, Դուք հերթական անգամ նվաճեցիք աշխարհի չեմպիոնի կոչումը: Պատմեք Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտի մասին:

-Շատ ուրախ եմ, որ աշխարհի չեմպիոն դարձա: Շատ ծանր մարտ էր, անհրաժեշտ գրագետ մենամարտել: Փառք Աստծո, հաղթեցի: Այժմ աշխարհի չեմպիոն եմ և շատ ուրախ եմ:

-Ձեր վերջին մենամարտերն այնքան էլ տպավորիչ չէին: Super Six մրցաշարում կրած պարտություններից հետո բա՞րդ էր վերականգնվելը:

-Դա 2.5 տարի առաջ էր: Ես արդեն մոռացել եմ Super Six-ի մասին: 2 տարի է բոլոր մենամարտերս հաղթում եմ: Այդ մասին չեմ էլ մտածում: Մտածում եմ միայն, որ հետագայում էլ հաղթեմ բոլոր մարտերն ու մնալ աշխարհի չեմպիոն:

-Դեկտեմբերի 15-ին հերթական անգամ ռինգ եք բարձրանալու: Ձեր մրցակիցը ֆրանսիացի Մեհդի Բուադլան է, դիտե՞լ եք նրա մարտը Միգել Կեսլերի հետ:

-Այո դիտել եմ:

-Եվ, ի՞նչ կարծիքի եք:

-Նա մարտիկ է, ցանկանում է կռվել, բայց, որ մեկ անգամ լավ հարված անցկացնես, ամեն ինչ կարգին կլինի:

-Հեշտ մարտ եք ակնկալո՞ւմ, թե՞ լուրջ եք տրամադրված:

-Շատ լուրջ եմ տրամադրված, քանի որ հեշտ մարտեր չեն լինում: Մեկ հարվածը կարող է ամեն ինչ որոշել:

-Միջին քաշային կարգում Ձեզ չհաջողվեց միավորել չեմպիոնական գոտիները: Ասես` բոլորը հրաժարվում էին Ձեր հետ ռինգում հանդիպոլ, այդ թվում նաև Շտուրմը: Նոր քաշային կարգում ցանկանո՞ւմ եք միավորել գոտիները, և գործող չեմպիոններից ո՞ւմ հետ եք ուզում հանդիպել:

-Միշտ պատրաստ եմ ցանկացածի հետ մենամարտել: Այդ հարցերով զբաղվում է իմ մենեջերը, այդ հարցը կարող եք նրան ուղղել, ես միշտ պատրաստ եմ:

-Անդրադառնանք Ձեր անցյալին: Դուք զբաղվել եք հեծանվասպորտով և հաջողություններ եք ունեցել` Հայաստանի չեմպիոն եք դարձել: Ինչո՞ւ որոշեցիք բռնցքամարտիկ դառնալ: Սիրո՞ւմ եք կռվել, թե՞…

-Ոչ, ես ֆիզակապես այդքան ուժեղ չէի, թեև ոտքերս ուժեղ էին: Ես դիտում էի Մայք Թայսոնի մարտերը: Ցանկանում էի ավելի ուժեղ դառնալ, որ դպրոցում ամեն ինչ կարգին լիներ: Երեխաները նույնպես կռվում էին (ժպտում է): Սկսեցի շաբաթը երկու անգամ բռնցքամարտի պարապմունքների գնալ: 2 անգամը դարձավ 3, հետո 4, հետո 5, 6, 7, ապա` օրը 2 անգամ: Արդյունքում դարձա Գերմանիայի չեմպիոն, որից հետո Հայաստանի չեմպիոն, 2003 թվականին որպես պրոֆեսինալ բռնցքամարտիկ դարձա Գերմանիայի չեմպիոն, իսկ 2005-ին արդեն նվաճեցի աշխարհի չեմպիոնի գոտին:

-Ձեր բոլոր մրցակիցներին հիշո՞ւմ եք:

-Այո, իհարկե:

-Ձեր ամենաբարդ մրցակիցն ո՞վ է եղել:

-Բոլոր մարտերն էլ բարդ են եղել:

-12-13 անգամ պաշտպանել եք չեմպիոնական գոտիները, ամենածանր մրցակիցն ո՞վ էր:

-Շատ ծանր էր, երբ ծնոտս կոտրվեց, Միրանդայի հետ, շատ են եղել ծանր մարտեր, ընդամենի մի քանի անգամ է եղել, որ այդքան էլ բարդ մրցակիցներ չեն եղել:

-Բռնցքամարտիկները սվորաբար երկու խմբի են բաժանվում` նրանք, ովքեր սկսել զբաղվել այս մարզաձևով, քանի որ շատ են սիրում կռվել, և նրանք, ովքեր ցանկանում են իրենց պաշտպանել: Ձեզ ո՞ր կարգին կարելի է դասել:

-2-րդին: Ես չեմ սիրում կռվել, չեմ հիշում` վերջին անգամ երբ եմ կռվել: Այդուհանդերձ, հարկավոր է միշտ պատրաստ լինել. մարդը երբեք չգիտի` ինչ է իրեն սպասվում:

-Ֆրանսիացու հետ առաջիկա մենամարտին հատուկ եք պատրաստվո՞ւմ, թե՞ սովորականի նման:

-Բոլոր մարտերին էլ հատուկ եմ պատրաստվում: Ուսումնասիրում ենք մրցակցին և պատրաստվում եմ այնպես, որ մրցակիցս չկարողանա ցուցադրել ուժեղ կողմերը:

-Սպարինգ մրցակից ունե՞ք արդեն:

-Ոչ, դեռ վաղ է: 3 շաբաթից նոր կլինի:

-Արթուր, ո՞րն է Ձեր նպատակն այս քաշային կարգում:

-Առաջին հերթին չեմպիոնական գոտիս պաշտպանելը, իսկ եթե ամեն ինչ լավ լինի` սուպերչեմպիոնությունը:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով՝ այստեղ։

Մեկնաբանել