Մոուրինյոյի 16-ամյա աղջիկն ուսումը կշարունակի Անգլիայում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աղջիկը գրանցվել է Լոնդոնի դպրացներից մեկում: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:

Աղբյուրի կարծիքով` 16-ամյա Տիտայի դպրոցի վայրն ապացուցում է, որ աշխարհի լավագույն մարզիչներից մեկը պատրաստվում է վերադառնալ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք, որպեսզի գլխավորի «Չելսին»:

Իսպանական AS-ն, իր հերթին, ենթադրում է, որ Մոուրինյոն հաջորդ մրցաշրջանում կստանձնի ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը. Փարիզից մինչև Լոնդոն գնացքով երկու ժամվա ճանապարհ է:

Մեկնաբանել