Կլիչկո եղբայրները Ստալոնեի հետ ներկայացրել են «Ռոկկի» մյուզիքլը

Համբուրգի օպերայի և թատրոնի շենքում տեղի է ունեցել «Ռոկկի» մյուզիքլի պրեմիերան: Մյուզիքլի պրոդյուսերներն են հոլիվուդյան հայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեն և Վիտալի ու Վլադիմիր Կլիչկո եղբայրները: Այս մասին հայտնում է Klitschko-brothers.com կայքը:

1976թ.-ին երեք Օսկարի արժանացած «Ռոկկի» ֆիլմի հիմքի վրա ստեղծված մյուզիքլը թատերական քննադատներից շատերի կողմից արժանացել է բարձր գնահատականի: Նրանում ներկա են ֆիլմի բոլոր հերոսները, ինչպես նաև շատ սիրված «Gonna Fly Now» և «Eye of the Tiger» հիթերը: Մյուզիքլի բյուջեն կազմել է 15 մլն եվրո:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել