Մաքսանենգ Ֆերգյուսոնը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ ֆուտբոլիստ լինելու ժամանակ բազմիցս ոչ օրինական կերպով իրեր է ներկրել Մեծ Բրիտանիա։

«Եվրոպայից վերադառնալիս բազմաթիվ իրեր էի բերում ինձ հետ։ Այդ ժամանակ մեզ ոչ ոք չէր ստուգում։ Ինքնաթիռ էինք նստում արկղերով, և ոչ ոք չէր մոտենում թիմին։ Օդանավակայանի աշխատակիցներն աչք էին փակում դրա վրա»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում The Daily Mail-ը։

Նշենք, որ շոտլանդացի մասնագետը հանդես է եկել «ՔՊՌ-ի», «Դանֆերմլայնի», «Ռեյնջերսի» և «Էյր Յունայթեդի» կազմում։

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել