1,4 մլն եվրոյի խոստում` «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 13-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնն ավելի քան 1,4 մլն եվրոյի նվիրատվություն է ապահովել, հաղորդում են հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Նոյեմբերի 15-ից 18-ը Ֆրանսիայում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 13-րդ դրամահավաք հեռախոսամարաթոնը, որի արդյունքում գրանցվել է ավելի քան 1,4 մլն եվրոյի խոստում: Այս տարվա նվիրատվությունները 8%-ով գերազանցում են 2011թ. հեռախոսամարաթոնին հանգանակված գումարի չափը:

Մեկնաբանել