Մինչ 2020թ. աշխարհում բարձրորակավորված աշխատակիցների 40 մլն դեֆիցիտ կարձանգրվի: Այսպիսի կանախատեսում է արել ամերիկյան McKinsey Global Institute-ը: Սա խնդիրներ կստեղծի ոչ միայն բարձրտեխնոլոգիական ընկերությունների, այլև գլոբալ ամբողջ տնտեսության համար, քանի որ արտադրողականության բարձրացման հնարվորությունների սահամանփակ լինելու պատճառով դրա աճի տեմպերը կդանդաղեն:
McKinsey-ի փորձագետները աշխարհի 70 երկրում, որոնց բաժին է ընկնւոմ համաշխարհային ՀՆԱ-ի 96%-ը և երկրագնդի բնակչության 87%-ը, ուսումնասիրություն են անցակցրել՝ կանխատեսելու՝ ինչպես կզարգանա գլոբալ աշխատաշուկան մինչ 2030թ.: Վերջին 30 տարում՝ համաշխարհային աշխատաշուկայի ձևավորման ընթացքում, գլոբալ տնտեսությունում զբաղվածների թիվը ավելացել է 1,1 մլրդ-ով՝ հիմանականում զարգացող երկրների հաշվին:
McKinsey-ի կանխատեսումների համաձայն՝ մինչ 2030թ. գլոբալ տնտեսությունում զբաղվածների թիվը կավելանա մինչև 3,5 մլրդ, ընդ որում՝ հիմնական պահանջարակը բաժին կընկնի ոչ որակավորված աշխատուժին և դպրոցական մակարդակից որ բարձր կրթություն ունեցողներին: Բարձր որակավորված կադրերի դեֆիցիտ կարձանգրվի արդեն 2020թ., ընդ որում՝ նրանց պահանաջարկը կգերանզացի առաջարակը 40 մլն-ով: Առավել սուր կլինի աերոտիեզերական ոլորտի բարձր որոկավորում ունեցող ինժեներ-տեխնիկների դեֆիցիտը:
Փորձագետների կարծիքով՝ բարձրորակավորված մասնագետների դեֆիցիտը պայմանավորված է հանգամանքով, որ 20 տարի առաջ նրանց թիվը բավական մեծ էր, ինչը հանգեցրել է համալասարանների թվի կրճատմանը և բարձր որակավորված ու ցածր որակավորում ունեցող մասնագտեների աշխատավարձերի տարբերության կրճատամանը:
Կանխատեսվող դեֆիցիտը ոչ համաչափ կբաշխվի: Այն առավել սուր կլինի Չինաստանում: Մինչ 2020թ. Չինաստանին անհրաժեշտ կլինի բարձրորակավորված 140 մլն մասնագետ: Դեֆիցիտը ամբողջությամբ փոխհատուցելու համար Չինաստանին բավարար չի լինի 22 մլն կադր: Այս երկրում տնտեսությունն այնքան արագ է աճում, որ չինական համալասարանանները չեն հասցնում այն ապահովել անհրաժեշտ կադրերով: Արդյունքում՝ այս դեֆիցիտը կսկսի զսպել տնտեսական աճը:
Բարձրորակավորված կադրերի դեֆիցտի խնդրին կառերսվեն նաև եվրոպական զրագացած երկրները, ԱՄՆ-ը, Ճապոնիան: Այստեղ դեֆիցիտը կկազմի 18 մլն: Այս երկրներում կադրերի պակասը պայամանավորված կլինի առաջին հերթին ժողովրդագրական միտումներով, քանի որ կրթություն ստացած երիտասարդությունը ամբողջությամբ չի կարողանում փոխարինել թոշակի անցնող փորձառու մասնագետներին: