Հուսով եմ` Ռոնալդուի խաղը չի ստացվի. Մանչինի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մաչինին «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի նախավերջին տուրի խաղից առաջ հայտարարել է, որ այդ հանդիպման ժամանակ ամենամեծ վտանգը կլինի Կրիշտիանո Ռոնալդուից։

«Հուսով եմ, որ Կրիշտիանո Ռոնալդուի խաղն այդ երեկո չի ստացվի, քանի որ խաղալ մի ֆուտբոլիստի դեմ, ով կարող է ամեն հանդիպման ժամանակ մեկ-երկու գոլի հեղինակ դառնալ, շատ դժվար է։ Պորտուգալացին լավագույն ֆուտբոլիստն է և արժանի է, որպեսզի նրան շնորհվի «Ոսկե գնդակը»։ Նախորդ մրցաշրջանում նա բազմաթիվ գոլեր է հեղինակել, ինչը թույլ է տվել «Ռեալին» առաջ անցնել «Բարսելոնայից»։ Մենք պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնենք նրա խաղին», – ասել է մանչինին։ Այս մասին հաղորդում է The Telegpaph-ը։

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել