Ապօրինի անտառահատման դեպք Դսեղում

Հոկտեմբերի 31-ին` ժամը 01:30-ին, ոստիկանության  Վանաձորի բաժնի ծառայողները  Նարեկացու փողոցում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգել են 1992թ. ծնված Վահան Մ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթի փայտանյութ:

Ինչպես հաղորդում է ոստիկանության կայքը, պարզվել է, որ Վահան Մ.-ն «Հայանտառ»-ի Դսեղի անտառտնտեսության մասնաճյուղի Լորուտի տարածքից նույն օրը հատել է կաղնի և բոխի ծառեր:

Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն: Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: