Բարեգործական համերգ Մոսկվայում` ի աջակցություն սիրիահայերի

Սիրահայերին աջակցելու նպատակով դեկտեմբերի 2-ին Մոսկվայում տեղի կունենա բարեգործական համերգ: Այն նախաձեռնել են հայ երիտասարդները` «Համշեն» ասոցիացիայի և «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության աջակցությամբ:

Առաջին անգամ Ռուսաստանի մայրաքաղաքում համերգ կտա հայրենասիրական երգերի հայտնի կատարող Գառնիկ Սարգսյանը, որը ծնունդով Սիրիայի Հալեպ քաղաքից է:

Մոսկովյան համերգից ստացված գումարը Սիրիա կուղարկվի «Օգնի´ր եղբորդ» և «Սիրիահայերի օգնության հիմնադրամի» միջոցով: