Ռոսելը բանակցել է Նեյմարի հոր հետ

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը նախորդ շաբաթ բանակցություններ է վարել «Սանթոսի» երիտասարդ հարձակվող Նեյմարի հոր հետ։ Այս մասին հաղորդում է Fox Sports-ը։

Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, որտեղ Բրազիլիայի հավաքականն ընկերական հանդիպում էր անցկացնում կոլումբիացիների հետ (1։1)։ Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում։

Հիշեցնենք, որ հաղորդվում էր, որ «Սանթոսը» և « Բարսելոնան» եկել են սկզբունքային համաձայնության և կատալոնյան ակումբն արդեն վճարել էր 10 մլն եվրո որպես կանխավճար։

Նշենք, որ Նեյմարը Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 հանդիպմանը և 12 անգամ աչքի ընկել։

Մարզական գործընկեր SportArmenia.com