Բաքու մեկնելու հրավերին Հ. Աբրահամյանը կպատասխանի արձակուրդից վերադառանալուց հետո

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Բաքու մեկնելու հրավեր է ստացել՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին: Այս մասին ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը՝ հավելելով, որ նամակ-հրավերը նրանք ստացել են իրենց էլեկտրոնային հասցեին երեկ երեկոյան:

Նամակն ուղարկվել է ՍԾՏՀ ԽՎ-ի էլեկտրոնային հասցեից` Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի անունից, որն այս դեպքում հանդես է գալիս որպես ՍԾՏՀ ԽՎ նախագահող երկրի ներկայացուցիչ:

Պողոսյանը նշեց, որ իրենք հրավերին կպատասխանեն Հովիկ Աբրահամյանի` արձակուրդից վերադառնալուց հետո:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 16-ին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասեֆ Հաջիևը։ Ադրբեջանական 1news.az կայքը հաղորդել էր, որ իրենք հրավերն արդեն ուղարկել են ՀՀ ԱԺ նախագահին:

Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 40-րդ նիստն այս տարի կկայանա նոյեմբերի 27-28-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: