Խորվաթիայի նախկին վարչապետը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Զագրեբի դատարանը Խորվաթիայի նախկին վարչապետ Իվո Սանադերին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի մեջ։ 59-ամյա քաղաքական գործիչը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, թեև դատախազությունը 15 տարվա ազատազրկում էր պահանջել, հաղորդում է AP-ն։

Իվո Սանադերը մեղավոր է ճանաչվել ծառայողական դիրքի չարաշահման և կաշառակերության մեջ։ Ինքը՝ քաղաքական գործիչը, իր մեղքը չի ընդունում և համարում է, որ գործընթացն ունի քաղաքական դրդապատճառներ։ Սակայն դատավորներն այլ կարծիքի են։ Նրանց խոսքով՝ Սանադերն ակտիվ վերցրել է առանձնապես խոշոր չափերի կաշառք՝ օտարերկրյա ընկերություններին տրամադրելով շատ առավելություններ։ Օրինակ՝ նա ստացել է €10 մլն հունգարական MOL նավթային ընկերությունից։ Բուդապեշտը փոխարենը ստացել է մատչում խորվաթական նավթային հսկա INA-ի վերահսկիչ փաթեթի նկատմամբ։

€545 հազ․ նախկին վարչապետը ստացել է Hypo Alpe Adria Group-ից։ Այն Խորվաթիայի կառավարության հետ կնքել էր վարկային համաձայնագիր, և նրա ընկերությունը շնորհիվ դրա զբաղեցրել էր առաջատար դիրքեր տեղական շուկայում։

Իվո Սանադերը Խորվաթիայի վարչապետն է եղել 2003-2009 թթ․ և պաշտոնը լքել է սեփական ցանկությամբ։ Ընդ որում՝ լինելով վարչապետ՝ Սանադերը խոստացել էր Խորվաթիայում արմատախիլ անել կոռուպցիան մինչև 2013թ․, երբ երկիրը կդառնա Եվրամիության անդամ։