Նոյեմբերի 21-ին Աջափնյակը մասամբ կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` նոյեմբերի 21-ին` ժամը 10:00-22:00-ը, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ջանիբեկյան փողոցի 1-28 առանձնատների և հարակից հանրային օբյեկտների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառած անհանգստության համար: