2013-ից Թուրքիան կսկսի ռազմական ուղղաթիռների սերիական արտադրությունը թուրքական ռազմական տեխնիկայի արտադրման ծրագրի շրջանակում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է TRT Haber-ը:
Վարչապետի խոսքով՝ այս ծրագրի շրջանակում արդեն սկսվել է ռազմական նավերի արտադրությունը:
«Ներկայում Թուրքիան ապահովում է երկրի պաշտպանական ոլորտի պահանջարկի 54%-ը: Մեր նպատակը այդ պահանջարկի լիակատար ապահովումն է տեղական արտադրանքի հաշվին», -ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտահանումները ավելացել են 4 անգամ: Թուրքիան արտահանում է զրահապատ մեքենաներ, հակաօդային պաշտպանության միջոցներ, հրթիռային համակարգեր, ռազմական նավեր և ուղղաթիռներ: