Դավութօղլուն արտասվել է Գազայում

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, տեսնելով Իսրայելի ռմբակոծության հետևանքով վիրավոր պաղեստինցիներին, չի կարողացել զսպել արցունքները և հոնգուր-հոնգուր արտասվել է, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

«Մինչև զավթմանը վերջ դնելը` մինչև Երուսաղեմի ազատագրումը, Թուրքիան ձեր կողքին է լինելու»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Գազա այցի ավարտից հետո նա մեկնել է Եգիպտոս:

Արտասվելն այդքան էլ խորթ երևույթ չէ Թուրքիայի ղեկավարների համար. հաճախ է պատահում, որ նրանք չեն կարողանում զսպել իրենց արցունքները: Երբեմն հենց թուրքական մամուլն է դրանք անվանում կոկորդիլոսի արցունքներ:

Մեկնաբանել