Գյումրիում ՀՀԿ-ական թեկնածուին սատարելու որոշում ԲՀԿ-ն չունի. Վ. Բաբայան

Դեկտեմբերի 2-ին թիվ 35 ընտրատարածքում կայանալիք ԱԺ պատգամավորի ընտրություններում «Բարգավաճ Հայաստանը» որևէ մեկին սատարելու մասին որոշում չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

Նրա խոսքով` այդ ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արման Սահակյանին սատարելու մասին որոշումը կայացրել է թիվ 35 ընտրատարածքի ԲՀԿ կառույցը:

«Այդ որոշումը կայացվել է 35-րդ ընտրատարածքային կառույցի կողմից, եթե մենք չենք առաջադրում թեկնածու, այդ տարածքը մնում է ազատ: Եթե կուսակցության ղեկավարությունը թողնում է ազատ, այդ ժամանակ տեղի ուժերը, ժողովուրդը որոշում են կայացնում»,- նշեց պատգամավորը՝ չմեկնաբանելով Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի հայտարարությունն այդ առթիվ:

Գյումրիի գործող քաղաքապետը հայտարարել էր, որ դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններում սատարելու է ՀՀԿ-ական Արման Սահակյանին:

Մեկնաբանել