Մոուրնյո. Մանչեսթեր Սիթին այս անգամ էլ խմբից դուրս չի գա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Չեմպիոնների լիգայում իր թիմի ելույթների մասին։

«Կարծում եմ՝ սարսափելի բան չկա, որ ուժեղ թիմին չի հաջողվում հաղթել Չեմպիոնների լիգան։ Չէ՞ որ այս մրցաշարում բազմաթիվ բարձրակարգ թիմեր են պայքարում տիտղոսի համար։

Սակայն անթույլատրելի կլինի, եթե թիմը պայքարը լքի մինչև փլեյ-օֆֆ դուրս գալը։ Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» դուրս մնաց խմբային փուլից, և ես կարծում եմ, որ այս անգամ էլ այդպես կլինի», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մեկնաբանել