Լուչեսկուն ներողություն է խնդրել Ադրիանոյի գոլի համար

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ներողություն է խնդրել Չեմպիոնների լիգայի E խմբի 5-րդ տուրի «Նորշելանդի» հետ խաղում (5։2) տանտերերի իր թիմի հարձակվող Լուիս Ադրիանոյի արարքի համար։ Հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը։

– Նախ, ցանկանում եմ ներողություն խնդրել մեր խփած գոլի համար, որը շատ խոսակցությունների առիթ հանդիսացավ։ Երբ Ադրիանոն գրավեց մրցակցի դարպասը, մենք ցանկանում էինք միտումնավոր գոլ բաց թողնել, սակայն Ստեպանենկոն խանգարեց մրցակցին։ Եվ սկսվեց կոշտ պայքար, որում մենք զիջեցինք, և «Նորշելանդն» արդարացիորեն 2-րդ գոլը խփեց։

– Ինչո՞ւ ձեր ֆուտբոլիստներից չպահանջեցիք միտումնավոր գոլ բաց թողնել։

– Դուք, կարծում եմ, տեսաք, որ Ադրիանոյի գոլից հետո իմ բոլոր ֆուտբոլիստները մի կողմ քաշվեցին, որպեսզի Ստոքհոլմը անարգել հասնի մինչև մեր դարպասը։ Սակայն Ստեպանենկոն խանգարեց։

Մարզական գործընկեր` SportArmenia.com