Ռոբերտո դի Մատեոն հեռացվեց Չելսիի գլխավոր մարզչի պաշտոնից

«Չելսիի» պաշտոնական կայքը հրապարակեց թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոյի պաշտոնանկության մասին լուրը։

Ընթացիկ մրցաշրջանում թիմի գրանցած արդյունքները, հատկապես Չեմպիոնների լիգայում չեն գոհացրել ակումբի ղեկավարությանը։ Հիշեցնենք, որ «Չելսին» կարող է շարունակել պայքարը եվրոպական այդ մրցաշարում, եթե խմբային փուլի վերջին տուրում հաղթի «Նորշելանդին», իսկ «Յուվենտուսը» պարտվի «Շախտյորին»։

Լոնդոնյան ակումբը խոստանում է սեղմ ժամկետներում լուծել նոր մարզչի խնդիրը։

Մեկնաբանել