Թել Ավիվի կենտրոնում ավտոբուս է պայթեցվել․ տուժել է 15 մարդ

Թել Ավիվի կենտրոնում այսօր ավտոբուսի պայթեցման հետևանքով տուժել է նվազագույնը 15 մարդ, BBC-ին հաղորդել է իսրայելցի լրագրող Եվգենի Սովան։ Նրանցից հինգը միջին ծանրության վիճակում է։

Պայթյունի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։

Լրագրողի տվյալների համաձայն՝ դեպքի վայր է ժամանել շտապ օգնության 20 մեքենա։ Սովայի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել հիվանդանոցից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա և 150 մ հեռավորության վրա «Քիրիա» համալիրից, որում տեղակայված է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբը։

Ոստիկանությունը ենթադրում է, որ տեղի ունեցածը կարող էր ահաբեկչություն լինել։

Համաձայն ականատեսների վկայությունների՝ մի մարդ ավտոբուսում պայուսակ է դրել, ապա դուրս է եկել, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։ Ներկայում ձերբակալված է կասկածյալ, որը հնարավոր է՝ առնչություն ունի միջադեպին։

Մեկնաբանել