Ես իմ մեջ որոշումը կայացրել եմ. Գ. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն արդեն ունի իր որոշումը 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցելու հարցի վերաբերյալ: Այս մասին նա ասել է Zham.am-ի հետ հարցազրույցում:

Պարո՛ն Ծառուկյան, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ողջ հանրությունը, նաև արտերկրում բնակվող միլիոնավոր մեր հայրենակիցներ սպասում են Ձեր որոշմանը` կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Ե՞րբ կընդունեք Ձեր որոշումը:

-Բնականաբար, նման կարևորագույն որոշումները չեն ընդունվում վերջին պահին և հանպատրաստից: Ասեմ ավելին. ես իմ մեջ որոշումն արդեն կայացրել եմ: Այլ հարց է, որ քանի դեռ ընտրական օրենսդրությունը թույլ է տալիս այն չհրապարակել, ես օգտվում եմ այդ հնարավորությունից: Մյուս կողմից` սա նաև օպտիմալ ժամանակահատված է՝ կուսակցական ընկերների և քաղաքական դաշտում գործընկեր կուսակցությունների կարծիքները և առաջարկները լսելու համար:

Ի դեպ, ժամանակի մասին. կա կարծիք, որ Ձեր վերջնական խոսքի ուշացման պարագայում ժամանակն աշխատում է Ձեր դեմ, կա նաև հակառակ տեսակետ, որ ժամանակը աշխատում է Ձեր օգտին:

-Գիտեք, որ ժամանակը դեմ կամ կողմ աշխատելուց բացի, ունի նաև այլ կարևոր հատկանիշներ: Ժամանակը պահանջում է նաև համբերություն և ճշգրիտ, հաշվարկված որոշումներ կայացնելու անհրաժեշտություն:

Մեկնաբանել