Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Այսօր երեկոյան աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ, ԱՊՀ ՄԽՎ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստերին:

Նոյեմբերի 23-ին Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ 38-րդ լիագումար նիստին:

Այցի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ կունենա վեհաժողովին մասնակցող խորհրդարանների նախագահների հետ:

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Մուրադ Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Վահան Բաբայանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը: