Մանուշակագույն ծաղիկների ծով Շվեդիայում՝ «Եվրատեսիլի» մասնակիցների համար

Շվեդիայի Մալմյո քաղաքն արդեն սկսել է պատրաստվել 2013թ. «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Մանուշակագույն դեկորատիվ սոխի ավելի քան 90 հազ. սոխուկներ տնկվել են «Մալմյո արենա» համալիրի մոտ, որտեղ կմրցեն Եվրոպայի լավագույն կատարողները:

Վառ կոկոնները կբացվեն մայիսին: «Մեր մտահղացմամբ՝ բեմից դուրս գալիս «Եվրատեսիլի» մասնակիցները կհայտնվեն ծաղիկների մանուշակագույն ծովում», – ասել է լանդշաֆտային ճարտարապետ Սուսաննա Կապուստան:

«Եվրատեսիլը» կանցկացվի 2013թ. մայիսի 14-18-ը: Շվեդիայի թագավորությունն այս մրցույթը հյուրընկալում է արդեն հինգերորդ անգամ. վերջին հաղթանակը շվեդներին բերել է երգչուհի Լորինը՝ «Էյֆորիա» երգով:

Մեկնաբանել