Կարծում եմ` Մոուրինյոն արդեն հեռանալու որոշում է կայացրել. Կալդերոն

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը վստահ է, որ ամռանը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կհեռանա ակումբից:

«Կարծում եմ` նա արդեն հեռանալու որոշում է կայացրել: Դա իմ անձնական կարծիքն է, ուստի չեմ կարող վստահ հայտարարել դրա մասին: Նա արդեն հոգնել է այս ակումբում տեղի ունեցող միջադեպերից, իսկ որոշ մարդկանց արդեն հոգնեցրել է նրա պահվածքը: Նա հրաշալի մասնագետ է և արդեն ապացուցել է դա: Սակայն երբեմն նա քայլեր է կատարում, որոնք չեն համընկնում ակումբի իմիջի հետ», – Կալդերոնի խոսքերը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն արքայական ակումբը գլխավորել է 2010/11 մրցաշրջանում: Նրա գլխավորությամբ «Ռեալը» դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:

Մեկնաբանել