Մանչինի. Ռեալի դեմ կխաղանք այնպես, ինչպես մյուսների դեմ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է այսօր կայանալիք Չեմպիոնների լիգային խմբային փուլի «Ռեալի» հետ հանդիպման մասին:

«Ֆուտբոլն անկանխատեսելի մարզաձև է: Կարելի է հաղթել և´ «Ռեալին», և´«Բարսելոնային», որոնք, իմ կարծիքով, աշխարհի ուժեղագույն ակումբներն են:

Ինչպե՞ս ենք խաղալու մադրիդցիների դեմ: Այնպես, ինչպես մյուսների դեմ: Նրանց կազմում 11 խաղացող է լինելու, այնպես որ պետք է ուշադրություն դարձնենք բոլորին, ոչ թե մեկին», – Մանչինիի խոսքերը մեջբերում է Goal.com կայքը:

Մեկնաբանել