Անտոնիո Կոնտե. Շատ եմ ցավում Ռոբերտոյի համար

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է թուրինցիներից պարտություն կրելուց հետո «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոյին պաշտոնանկ անելու տեղեկությունները։

«Հույս ունեմ, որ մեր լավագույն խաղը դեռ առջևում է։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստներիս համար, քանի որ երբեմն նրանց շատ են քննադատում։ Նախորդ գիշեր հիանալի հանդիպում ենք անցկացրել և արժանի հաղթանակ տարել։

Կարողացանք կյանքի կոչել մեր փիլիսոփայությունը։ Այն հետևյալն է. հարգում ենք մրցակիցներին, ոչ ոքից չենք վախենում և գիտենք, որ կարող ենք պայքարել ցանկացած մրցակցի դեմ։

Շատ եմ ցավում Ռոբերտոյի համար։ Մենք ընկերություն ենք անում։ Սակայն նախորդ մրցաշրջանում նա հիանալի պահ ապրեց՝ հաղթելով Չեմպիոնների լիգան։ Ցավում եմ, սակայն սա ֆուտբոլ է։ Նա չի կանգնում տեղում»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Sport Italia-ն։

Մեկնաբանել