Նոյեմբերի 23-ին Շենգավիթը մասամբ կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` նոյեմբերի 23-ից` ժամը 07:00-ից մինչև նոյեմբերի 24-ը` ժամը 19:00-ը, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհ, Ս.Զորավար, Սևանի, Ս.Սարգսյան, Ֆրունզե, Մխչյան, Բայդուկով, Մայիսի 9, Մհեր Մկրտչյան, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Դոդոխյան, Հրազդանի, Ղարիբջանյան, Մանթաշյան, Նիզամի, Շևչենկո, Վ.Շենգավիթ 2-րդ, 10-11 փողոցների, Արշակունյաց պող. 37-ից բարձր համարների, Չեխովի փող. 1-20, Եղբայրության փող. 1-16, Մանանդյան փող. 1-22, Ե.Թադևոսյան փող. 1-7 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառած անհանգստության համար:

Մեկնաբանել