Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի 5 խաղում վազել է 61676 մետր

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ամփոփվել են ֆուտբոլիստների ցուցանիշները Չեմպիոնների լիգայի 5 տուրերից հետո։

Ըստ այդմ պարզվում է, որ Հայաստանի հավաքկանի և Դոնեցի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այդ մրցաշարում մասնակցել է բոլոր 5 խաղերին (450 րոպե)՝ վազելով 61676 մետր կամ ավելի քան 61 կիլոմետր։ Նրանից ավելի շատ դաշտում աշխատել են «Այաքսի» ֆուտբոլիստ Կրիստիան Էրիքսենը (65488մ) և «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կլաուդիո Մարկիզիոն (61771մ)։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել