Թուրք ընդդիմադիրները չեն հավատում Էրդողանի հակաիսրայելական գործողություններին

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն չի հավատում, որ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական քաղաքականություն է վարում:

«Եթե դու Իսրայելին դեմ ես, ապա փակի´ր Քյուրեջիքի ռազմաբազան: Ինչո՞ւ է այն գործում. մի՞թե Իսրայելի անվտանգության համար: Փակի´ր այն և կգամ քեզ կշնորհավորեմ»,- ասել է Քըլըչդարօղլուն Էրդողանին:

Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով թուրք ընդդիմադիր կուսակցապետի հայտարարությանը, այն որակել է որպես քաղաքական անփորձություն: 

2012թ. սկզբին Թուրքիայի Մալաթիա նահանգի Քյուրեջիքի շրջանում տեղակայվել է ՆԱՏՕ-ի հակահրթռային պաշտպանության համակարգ, ինչը բացասաբար է ընդունել մասնավորապես Իրանը: Վերջինս բազմիցս կոչ է արել հրաժարվել դրանից` այն որակելով ինչպես հակաիրանական, այնպես էլ Իսրայելի պաշտպանությանն ուղղված քայլ: