Անգլիային կարելի է վստահել Աշխարհի առաջնությունը. Բլատեր

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ Անգլիան առաջիկա տարիներին հնարավորություն ունի ընդունել Աշխարհի առաջնությունը:

Բլատերը նշել է, թե Լոնդոնում կայացած 2012 թվականի Օլիմպիական խաղերը ցույց տվեցին, որ Անգլիան ունակ է ամենաբարձր մակարդակով ընդունել կարևորագուն մրցաշարերը:

«Օլիմպիադա-2012-ում ֆուտբոլային մրցաշարն ապացուցեց, որ Անգլիան ունակ է անցկացնել համաշխարհային մակարդակի միջոցառումներ: Այս պատճառով էլ ոչ մի կասկած չկա, որ Անգլիային կարելի է վստահել Աշխարհի առաջնությունը»,-հայտարարել է Բլատերը:

Նշենք, որ 2014 թվականի Մունդիալն անցկացվելու է Բրազիլիայում, 2018 թվականին` Ռուսաստանում, 2022 թվականին` Քաթարում:

Մեկնաբանել