Ռոնալդու. Մրցավարը կարող էր ավելի լավ դատել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը, որում արձանագրված ոչ-ոքին (1:1) հնարավորություն տվեց իսպանացիներին դուրս գալ փլեյ-օֆֆ:

«Մենք հայտնվել էինք ամենաբարդ խմբում: Կնշեի, որ Դորտմունդը տպավորիչ է հանդես գալիս ընթացիկ խաղարկությունում:

Մեզ բավական էր ոչ-ոքի խաղալ, որպեսզի անցնեինք հաջորդ փուլ: Մենք գործադրեցինք մեր բոլոր ջանքեր և լուծեցինք այդ հարցը: Իսկ մրցավարը կարող էր ավելի լավ աշխատել:

Ինչ վերաբերում է մեր թիմին, ապա մենք աշխատում ենք, որպեսզի հաղթենք չեմպիոնների գավաթը: Հուսով ենք` մեզ լավ տարի է սպասվում»,-Ռոնալդուի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը:

Մեկնաբանել