Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոյեմբերի 23-ին Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից նշվող Սուրբ Գեորգիի տոնի առթիվ ներում է շնորհել 519 դատապարտյալի, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:
«Նախագահը հրամանագիր է ստորագրել 519 դատապարտյալին ներում շնորհելու մասին, ընդ որում՝ նրանցից 50-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է կիսով չափ, մնացածները կլքեն ազատազրկման վայրերը», -ասել է համաներման պետական հանձնաժողովի նախագահ Ելենա Թեվդորաձեն:
Ըստ նրա՝ դատապարտյալներից 43-ը կին են, այս անգամ ներում ստացածների շրջանում անչափահասներ չկան:
Պետական հանձնաժողովը ընդհանուր առմամբ ուսումնասիրել է 1400 գործ և ներման երաշխավորագիր է ներկայացրել նրանց գրեթե կեսի համար:
Ներման երաշխավորագրեր նախագահին ներկայացրել են նաև Վրաստանի պատրիարքությունը և գլխավոր դատախազությունը: