«Նատախտարիի» 40%-ը արտահանվում է

Վրացական «Նատախտարի» լիմոնադի 40%-ը արտահանվում է: Այս մասին հայտարարել է ընկերության մարկետինգի գծով մենեջեր Տորնիկե Նիկոլաշվիլին, հաղորդում է «Բիզնես Գրուզիան»: Ըստ նրա լիմոնադը՝ արտահանվում է շուրջ 19 երկիր, սակայն աշխատանքներ են ընթանում արտահանման աշխարհագրության ընդյալնման ուղղությամբ:

Լիմոնադը հիմնականում արտահանվում է Ադրբեջան, Ուկրաինա և Հունաստան: Արտահանվող երկրների առաջին հնգյակում է նաև Ռուսաստանը, որտեղ լիմոնադը վաճառվում է 2011թ. սեպտեմբերից:

2012թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ընկերությունը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն ավելացրել է 30%-ով:
Ըստ Նիկոլաշվիլիի՝ վրացական արտահանվող արտադրանքի մեջ «պատվավոր» տեղ է զբաղեցնում գինուց և հանքային ջրերից հետո: