Չավին ցանկանում է կարիերան ավարտել Բարսելոնայում

«Բարսելոնայի» 32-ամյա կիսապաշտպան Չավին նշել է, որ մոտակա ժամանակները մտադիր է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը։

«Հույս ունեմ, որ «Բարսայի» կազմում ևս մի քանի տարի ելույթ կունենամ։ Հիանալի մարզավիճակում եմ գտնվում և ամբողջովին վերականգնվել եմ վնասվածքից։ Ակումբն ամեն ինչ անում է, որպեսզի ես մնամ. ես նույնն եմ ցանկանում։ Ամենից շատ ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում ակումբի հետ պայմանագիրը կերկարաձգվի»,- Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Մեկնաբանել