Թիմ Կուկը ԱՄՆ-ի թոփ մենեջերներից «ամենավարձատրվողն» է

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկը ԱՄՆ-ում ամենից բարձր վարձատրվող թոփ մենեջերն է: Այսպիսի տվյալներ է հրապարակել ամերիկյան Capital IQ վերլուծական ընկերությունը: Մինչ այս ԱՄՆ-ում ամենից բարձր վարձատրվող թոփ մենջերը Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսն էր:

Ամերիկյան CNBC հեռուստաալիքը կազմել է S&P500 ինդեքսում ընդգրկված ընկերությունների ղեկավարների վարկանիշը՝ ըստ 2007-2011 թթ. տարեկան աշխատավարձերի ծավալի: Այն գլխավորում է Կուկը՝ $95 մլն ցուցանիշով։ Երկրորդ տեղում Oracle ընկերության ղեկավար Լարի Էլիսոնն է՝ $70 մլն-ով:

Մեկնաբանել