Վրաստանում առաջին անգամ չի նշվի Վարդերի հեղափոխության օրը

2003թ. նոյեմբերի 23-ից ի վեր առաջին անգամ, երբ Վրաստանում պաշտոնից հեռացել է Էդուարդ Շևարդանձեն և իշխանությունն անցել է Միխեիլ Սաակաշվիլիին, այս երկրում պաշտոնապես չի նշվի Վարդերի հեղափոխության օրը:

Նոյեմբերի 23-ին Վրաստանում նշվում է Սուրբ Գեորգիի տոնը, և այսօր Վրաստանի կառավարոթյունը մտադիր չէ, որևէ այլ տոն նշել: Այս մասին Վրաստանի վարչապետի մամուլի ծառաայությունից տեղեկացրել են «Նովոստի Գրուզիային»:
Մյուս կողմից՝ Facebook սոցիալական ցանցով վրացի օգտատերերի շրջանում կոչ է տարածվել այսօր «Վարդերի հեղափոխության» հրապարակում ցույց կազմակերպելու և այս օրը նշելու մասին: Ակցիայի նախաձեռնողները, որոնք իրենց “SOS շարժում” են անվանում մտադիր են վարդերով երթ կազմակերպել դեպի նախագահական նստավայր: Նախագահի աշխատակազմում նշել են, որ տեղյակ չեն կազմակերպվող միջոցառումից:

Մեկնաբանել