Մանչեսթեր Սիթին նոր ֆուտբոլիստներ կգնի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը որոշում է կայացրել լրացուցիչ միջոցներ հատկացնել թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։

Պարբերականը գրում է, որ ակումբի ղեկավարությունը այս քայլին դիմել է նույնիսկ այն բանից հետո, երբ Անգլիայի գործող չեմպիոնը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի խաղարկությունից։

Նույն աղբյուրը հիշեցնում է, որ ակումբում նաև քննարկվում է թիմի իտալացի հարձկվող Մարիո Բալոտելիի վաճառքի տարբերակը, ինչը թույլ կտա նոր միջոցներ ներգրավել տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել