ԵՄ գագաթաժողովը ընդհատվել է դեռ չմեկնարկած

Երեկ Բյուսելում Եվրամիության անդամ երկրների առաջնորդների երկօրյա գագաթաժողովը ընդհատվել է առանց որոշումների ընդւոնման՝ չնայած հանգամանքին, որ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը ավելի վաղ չէր բացառել տևական քննարկումները, հաղորդում է Prime գործակալությունը: 

Գագաթաժողովը մենարկել է նախատեսվածից 2,5 ժամ ուշացումով՝ պայամանավորված երկկողմ հանդիպումներով և ԵՄ անդամ երկրների՝ ընդհանուր բյուջեի շուրջ առկա տարաձայնություններով: 

«Առաջին նիստն ավարտվել է: Գագաթաժողովը կվերսկսվի այսօր ժամը 12.00-ին», -գրել է Ռոմպույը Twitter-ի իր էջում:

Ավելի վաղ Ռոմպույը տեղեկացրել էր, որ արտահերթ այս գագաթաժողովը հեշտ չի լինելու: Այն հիմնականում քննարկելու է 2014-2020թթ. ֆինանսական բյուջեի նախագիծը, որը շուրջ մեկ տարի առաջ ներկայացրել էր Եվրահանձնաժողովը: Ըստ նախագծի՝ բյուջեի ծախսերը 7 տարվա համար նախատեսված են 988 մլրդ եվրո, եկամուտները մինչև 1,03 տրլն եվրո:

Երկրների մի մասը առաջարկում է կրճատել ծախսերը՝ պայմանավորված ճգնժամով, եվրակառույցները կողմ են դրանց պահպանմանը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իր հերթին, մտավախություն է հայտնել, որ գագաթաժողովի մասնակիցներին կհաջողվի միասնական որոշման հասնել: