Հարբած քաղաքացին կրակել է նախագահի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ

Ոստիկանությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունները, որ նոյեմբերի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:

Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գիշերը Պետական պահպանության ծառայության աշխատակիցների ավտոմեքենայի ուղղությամբ համընթաց ընթացող ավտոմեքենայից կրակ է արձակվել: Պարզվել է, որ մեքենայի վարորդը Էջմիածնի բնակիչ է, որը հենց մեքենայի միջից կրակել է ՊՊԾ աշխատակիցների մեքենայի ուղղությամբ:

ՍիվիլՆեթի աղբյուրների հաղորդմամբ` քաղաքացին եղել է ոչ սթափ վիճակում: Միջադեպից հետո նա ձերբակալվել է:

Մեկնաբանել