Անկարան մեղադրել է Մոսկվային իր ներքին գործերին միջամտելու մեջ

Թուրքիայի վարաչպետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ռուսաստանին` մեղադրելով նրան իր երկրի ներքին գործերին միջամտելու մեջ:

Ըստ HaberTurk-ի` Պակիստանից վերադարձող Էրդողանը, անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին տեղակայվելիք Patriot տիպի հրթիռների վերաբերյալ Ռուսաստանի կոշտ դիրքորոշմանը, ասել է. «Ռուսաստանի հայտարարությունները սխալ են: Այս հարցը Թուրքիայի ներքին հարցն է, և դրան սեփական հարցի պես վերաբերվելը սխալ մոտեցում է. չէ՞ որ հրթիռները Թուրքիային պաշտպանելու համար են տեղակայվելու»:

Դեկտեմբերի 3-ին նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Պուտինի այցը Թուրքիա: Այն նախատեսված էր ավելի վաղ` հոկտեմբերի 14-15-ը, սակայն անհայտ պատճառներով հետաձգվել էր: Ըստ թուրքական մամուլի` պատճառն այն էր, որ Թուրքիայի օդուժն իջեցրել էր Մոսկվա-Դամասկոս չվերթն իրականացնող ինքնաթիռը: Թուրքական Aydinlik թերթն էլ հաղորդել էր, որ Պուտինի և Էրդողանի միջև կոշտ խոսակցություն է տեղի ունեցել և Պուտինն անգամ սպառնացել է Էրդողանին:

Մեկնաբանել