Վրաստանի անդամակցումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անիրատեսական է. Բուրջանաձե

ԵՄ-ն ներկայում այնքան խնդիրներ ունի, որ մոտ ապագայում նոր անդամների ընդունման հարցը անհնար է պատկերացնել: Այսպիսի տեսակետ է հայտնել Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն վրացական «Վերսիա» թերթին տված հարցազրույցում: Նա հոռետեսական մոտեցում է դրսևորել Վրաստանի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամագրմանը: «Ես բավական վատատես եմ տրամդրված և ոչ այն պատճառով, որ դա չեմ ցանկանում, այլ ուղղակի դրա իրական հնարավորությունը չեմ տեսնում», -ասել է Բուրջանաձեն: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ըստ Բուրջանաձեին, դա առավել անիրատեսական է «Վրաստանի մայրաքաղաքից 40 կմ հեռավորության վրա ռուսական բազայի առկայության պայմաններում»: «Առաջին հերթին անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հույս ունեմ, որ Վրաստանի նոր իշխանությունները դրա վրա շեշտադրում կանեն, և դա պետք է անշրջելի գործընթաց դառնա», -ասել է Բուրջանաձեն:

Մեկնաբանել