Ատլետիկոն կարող է հաղթել Բարսելոնային. Դել Բոսկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կարծիք է հայտնել Իսպանիայի առաջնության առաջիկա տուրի «Ռեալ» – «Ատլետիկո» խաղի վերաբերյալ։

««Ատլետիկոն» թիմային խաղ է ցուցադրում, և, իհարկե, նրանք իրական հնարավորություն ունեն հաղթելու «Բերնաբեու» մարզադաշտում։ Սիմեոնեի թիմը մեր լիգան ավելի գրավիչ է դարձնում։ Ակնհայտ է, որ ունենք երկու գրանդ ակումբներ՝ «Ռեալն» ու «Բարսելոնան», իսկ «Ատլետիկոն» ձգտում է հավասարվել նրանց։

Շատ ուրախ եմ այդ թիմի առաջընթացի համար Պրիմերայում և Եվրոպայում։ Հիմա մենք դեռ չգիտենք, թե որքան երկար նրանք կարող են մնալ նույն մակարդակի վրա։ Կլինի այն, ինչ կլինի։ Բայց արդեն հիմա «Ատլետիկոն» արժանի է գովասանքի», – ասել է Դել բոսկեն։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։

Մեկնաբանել