Հայաստանի 2 բնակչից միայն մեկն է վերջին տարում գիրք կարդացել՝ համաձայն Սիվիլիթաս հիմնադրամի 2011-ի հարցման: Գիրք չկարդալու հիմնական պատճառն այն է, որ մերոնք շա՜տ զբաղված են:
Կարդալու ժամանակ չկա
Post navigation
Posted in:
Հայաստանի 2 բնակչից միայն մեկն է վերջին տարում գիրք կարդացել՝ համաձայն Սիվիլիթաս հիմնադրամի 2011-ի հարցման: Գիրք չկարդալու հիմնական պատճառն այն է, որ մերոնք շա՜տ զբաղված են:
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով TRT русский տելեգրամյան ալիքին, սեպտեմբերի 21-ին գրել են, թե իբր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողության մասին»։ «Նա ասել է, թե հայկական կողմը բազմիցս անտեսել է նախազգուշացումները»,- գրել են լրատվամիջոցները։ Այս հայտարարությունը տարածել են aysor.am, tert.am, panorama.am, armlur.am և այլ լրատվամիջոցներ։ Էրդողանը, որ ներկայում գտնվում է Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին։ Սակայն լրատվամիջոցներում տարածված միտքը Էրդողանը չի ասել։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ վերջին գործողությունները կապ չունեն […]
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նախատեսվող ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին: Այն մեկնարկելու է այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 23։00-ին։
Ֆիլմը մարդկանց մասին է, որոնք Խորհրդային Միության կազմում համարձակվեցին երազել անկախ Հայաստանի մասին։ Նրանք փայփայում էին անկախ պետության երազանքը Ուրալի գաղութներում, Մագադանի աքսորավայրերում ու Մորդովիայի կալանավայրում։ Ովքե՞ր էին և որտեղից եկան այլախոհները։ Ֆիլմը պատրաստվել է Հայաստանի անկախության տոնին ընդառաջ՝ նախքան Արցախում ռազմական գործողությունների մեկնարկը և ստեղծված օրհասական վիճակը։
Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է անում վերահաստատել Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու իր հանձնառությունը․ այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նա դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ»։ Տեղեկացնելով, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել ԼՂ-ում հրադադարի մասին հայտարարությունները, Բորելը շեշտել է, որ ակնկալում են բռնության անհապաղ և ամբողջական դադարեցում, հրադադարի հարգում։ ԵՄ-ն Ադրբեջանից պահանջել է անհապաղ բացել մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբացում՝ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի վճռին համապատասխան։ «Միջազգային դերակատարները պետք է ազատ գործելու հնարավորություն ունենան։ ԵՄ-ն և անդամ պետությունները պատրաստ են ապահովել անհրաժեշտ մարդասիրական […]
ՍիվիլՆեթի օպերատոր Հասմիկը շրջել է Ստեփանակերտի փողոցներում և նկարել Ադրբեջանական հրետակոծության հետևանքները, մարդկանց։ Ոմանք հրետակոծված շենքերի բակերում վառարանների վրա սնունդ են պատրաստում, ոմանք՝ օդանավակայան են գնացել՝ ապաստան գտնելու ռուս խաղաղապահների մոտ։ Բոլորը փորձում են օգնել իրար՝ ինչով կարող են։
Սեպտեմբերի 21-ի երեկոյան մեկնարկած հանրահավաքում ընդդիմությունը հրապարակեց Ազգային կոմիտեի կազմը՝ Հայկ Մամիջանյան, Անդրանիկ Թևանյան, Ավետիք Չալաբյան, Վազգեն Մանուկյան, Իշխան Սաղաթելյան: Ընդդիմադիրները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք հայտարարեցին, որ վաղը փորձելու են շրջափակել կառավարության շենքը և խափանել գործադիրի նիստը: «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կոչ արեց արգելափակել Երևանի փողոցները, սկսել գործադուլ և դասադուլ։ Այս պահի դրությամբ փակ են Երևանի կենտրոնական փողոցները։
Պետք է արագ իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան լուծել առաջնային խնդիրները. պետական նախարարը խորհրդակցություն է անցկացրել ԱՀ պետական նախարար Արթուր Հարությունյանը սեպտեմբերի 21-ին պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակն ու անելիքները: «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր ռազմական գործուղությունների հետևանքով վատթարացել է առանց այդ էլ ծանր ճգնաժամային պայմաններում գտնվող երկրի վիճակը։ Մեզանից պահանջվում է գործադրել բոլոր ջանքերը և հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ բազմաթիվ խնդիրների»,- նշել է Հարությունյանը։ Խորհրդակցության ընթացքում պետական նախարարը լսել է կառավարության ոլորտային պատասխանատուներին, տեսակապ հաստատել շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ, ովքեր ներկայացրել […]